Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային փոփոխություններ է արել նաեւ Գեղարքունիքի մարզային վարչությունից: NEWS.am-ի տեղեկություններով՝ Գավառի բաժնի ծառայության գծով տեղակալ Պարգեւ Խաչիկյանը նշանակվել է Ճամբարակի բաժնի պետ, իսկ Ճամբարակի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Մինասյանը տեղափոխվել է Գավառի քրեական վարչության պետի պաշտոնում: Քրեական վարչության նախկին պետ Վաղարշակ Ռաֆյանը տեղափոխվել է ճամբարակի բաժնի օպերգծով տեղակալի պաշտոնում: Մեր այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության լրատվական բաժնից:
Հիշեցնենք, որ ոստիկանապետը փոփոխություններ էր արել նաեւ Շիրակի մարզային ոստիկանությունում:




























