Մաքսային միությանն անդամակցել ու ինքնիշխանությունը կորցնել կարելի էր միայն հանրաքվեի միջոցով: Այս մասին ԱԺ այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Անդամակցել այնպիսի միության, որը ենթադրում է ինքնիշխանության տարրերի կորուստ, կարելի է միայն հանրաքվեի միջոցով: Ինքնիշխանության երաշխավորը Հայաստանի նախագահն է: Իսկ ինչի՞ց  է նա վախոնում: Նա սիրում է Մոսկվա մեկնել ու ասել՝ Հայաստանը ես եմ: Ինչպես ես ասում եմ, այնպես էլ որոշում են»,-ասել է Բագրատյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի ղեկավարները, փորձելով միաժամանակ շահել Արեւմուտքի վստահությունը, ցանկանում են երկրում կենսաթոշակային կուտակային համակարգ ներդնել: Նա հավելել է, որ դրանից հետո Հայաստանի իշխանությւոնները ներկայացում են կազմակերպել, որտեղ ԱՄՆ դեսպանը գովում է կենսաթոշակային համակարգը: «Լավ բարեփոխում է, գնացեք Ամերիկա ու կանգնեք Սպիտակ տան մոտ»,-Բագրատյանը դիմել է ամերիկացի դիվանագետին: