Քաղաքակիրթ աշխարհը պետք է իմանա Սումգայիթի, Բաքվի, Գանձակ-Կիրովաբադի, Մարագ-Մարգուշավանի ողբերգական իրադարձությունների մասին, որոնք 1915 –  1923թթ ցեղասպանության շարունակությունն էին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, մամուլի ասուլիսում նշել է «Շուշի» բարեգործական հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը:

Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի մոտենալուն զուգահեռ ադրբեջանա-թուրքական քարոզչական մեքենան կսկսի ավելի բարձր աղմուկ հանել՝ կապված Խոջալուի իրադարձությունների հետ: Կարապետյանն ընդգծել է, որ հայկական կողմը բավականաչափ չի խոսում այդ ողբերգական իրադարձությունների մասին: Հայաստանի դիվանագիտական կորպուսը, ինչպես նա է նկատել, շատ պասիվ է գործում եւ արտերկրում քարոզչական աշխատանքները լավ չի իրականացնում: Անդրադառնալով Խոջալուի իրադարձություններին՝ նա ընդգծել է, որ իրական փաստերը խեղաթյուրելով ու մեղքը հայկական կողմի վրա բարդելով՝ Ադրբեջանը կրկնակի հանցագործություն է կատարում:

Փետրվարի 27-ին լրանում է սումգաիթյան կոտորածների 26-րդ տարելիցը: Երեք օր շարունակ Ադրբեջանի տարածքում հայ ազգաբնակչությւոնը կոտորածների էր ենթարկվում: