Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել Ղրիմի բնակչությանը, որտեղ հուզումներ են տեղի ունենում կապված Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխության հետ:
«Ուկրաինայում այս պահին ամենաթողություն ու քաոս է տիրում: Պետական հեղաշրջումներով ու սպանություններով ոչ մի հարց չես լուծի: Նման բաների համար պետք է դատել»,-հայտարարել է Քադիրովը:
Նա նաեւ իր վրդովմունքն է հայտնել «Բերկուտի» մարտիկների հետապնդումների կապակցությամբ: Քադիրովը նկատել է, որ հատուկջոկատայինները ընդամենը իրենց պարտքն են կատարել, իսկ տեղի ունեցածի համար մեղավոր է Յանուկովիչը, որը կորցրել էր վերահսկողությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք կոչված ենք պաշտպանել մեր ժողովրդին եւ եթե պետք լինի, մենք պատրաստ ենք մեկնել այնտեղ, դիտորդ լինել: Եթե պետք լինի, մենք պատրաստ ենք նաեւ խաղաղապահներ ու զինվորներ լինել ու պաշտպանել մեր ժողովրդին»,-ընդգծել է Չեչնիայի ղեկավարը:
Նա Ղրիմի թաթարներին կոչ է արել չսրել իրավիճակը հանրապետությունում:
«Այսօր, որոնք դուրս են եկել հրապարակ Ղրիմում, եւ ասում են, որ իրենց տեղահանել են, լարում են իրավիճակը: Չեչեններին նույնպես տեղահանել են, ընդ որում ողջ չեչեն ժողովրդին: Ես կարծում եմ, որ եթե կա ինչ-որ դժգոհություն, դա պետք է նել օրենքի շրջանակներում»,-հայտարարել է Քադիրովը:
Չեչնիայի ղեկավար Քադիրովը մեկնում է Ղրիմ՝ աջակցելու այնտեղի ռուսներին




























