Սիմֆերոպոլում Ղրիմի նախարարների խորհուրդն ու Գերագույն Ռադան գրավված է: Գերագույն Խորհրդի վրա ծածանվում է Ռուսաստանի դրոշը:

Ինչպես հաղորդվում է, առավոտյան ժամը 4-ին մի խումբ զինված մարդիկ՝ մոտ երեսուն հոգի, սեւ հագուստներով, դիմակներով ու Կալաշնիկով ինքնաձիգերով ներխուժել են շինություն:  Ներկայումս Սիմֆերոպոլի ոստիկանությունում տագնապ է: Իրավապահները շրջափակում են խորհրդարանի շենքը, հաղորդում է «Նավիգատոր»-ը՝ վկայակոչելով Ղրիմի ՆԳՆ աղբյուրը:

Հիշեցնենք, որ փեռտրվարի 26-ին Սիմֆերոպոլում Ղրիմի Գերագույն խորհրդի շենքի մոտ գտնվող հրապարակում հավաքվել են տեղաբնակները՝ պահանջելով շրջանի ղեկավարությունից չճանաչել Կիեւում նոր ձեւավորված իշխանությունների: Բնակիչների մի խումբ էլ կողմ է եղել իշխանափոխությանը: Երկու խմբերի միջեւ բախում է սկսվել, որի ընթացքում 30 մարդ է տուժել: