Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի օպերատորը՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն, հարկային նոր արտոնություններ կստանա: Այս մասին որոշում է կայացվել Գործադիրի փետրվարի 27-ի նիստում: 2013թ. փետրվարին ընկերությունն ազատվել էր ԱԱՀ-ից՝ շուրջ 5.7 մլրդ դրամի սարքավորումներ ներկրելիս:

Այսօրվա որոշմամբ ցուցանիշը հասցվել է մլրդ դրամի (շուրջ 19 մլն դոլար):

Հանքավայրին հարակից հարստացնող ֆաբրիկայում ամեն տարի նախատեսվում է 7 մլն տոննա հանքաքար արդյունահանել:  Պղնձի խտանյութի արտադրությունը տարեկան միջինը կկազմի 54 հազար  տոննա՝ 31% պղնձի պարունակությամբ եւ շուրջ հազար տոննա՝ մոլիբդենինը՝ մոտ 50% պարունակությամբ:

Արտադրությունը պետք է սկսվի 2015թ.: Գործարանի շինարարության ընթացքում ժամանակավոր հազար աշխատատեղերը կփոխարինվեն մշտական նույնքան աշխատատեղերով` ամսական 150 հազար դրամ միջին աշխատավարձով:

Թեղուտի հանքը, ըստ երկրաբանական ուսոմնասիրության, Հայաստանում պղնձի պաշարներով երկրորդն է (1,5 միլիոն տ), ինչպես նաեւ պարունակում է 100 հազար տ մոլիբդեն: Բնապահպանների եւ ակտիվիստների դժգոհության պատճառն այն է, որ հանքավայրը զարգացնելու համար ընկերությունը պետք է կտրի 180 հա անտառ, որի հետեւանքով կտրուկ կվնասվի շրջանի էկոհամակարգը: Մյուս կողմից էլ, ավելի վաղ գյուղում գրեթե  աշխատանքի հնարավորություն չկար,  այժմ գյուղ են սկսել վերադառնալ Ռուսաստան արտագաղթածները: