Մարտի 1-ի գործի հետաքննության հետ կապված ամեն ինչ չէ, որ կարելի է հրապարակել: Այս մասին փետրվարի 27-ին՝ կառավարության նիստից հետո, լրագրողներին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նա վստահեցրել է, որ կատարվում են մեղավորների որոնման անհրաժեշտ բոլոր աշխատանքները:
«Պարզապես քրեական գործի շրջանակում ամեն ինչ չէ, որ կարելի է հրապարակել», - հայտարարել է Կոստանյանը:
Ըստ նրա` այն հայտարարությունը, թե դատախազությունը խախտում է արդար դատաքննության սկզբունքը, ոչ մի կապ չունի քննության հետ: «Այստեղ պետք է խոսել այլ սկզբունքի մասին` արդյունավետ քննություն ապահովելու: Չի կարելի շփոթել այդ երկու հասկացությունները», - հայտնել է նա:
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին իշխանություն-ընդդիմության առճակատման ժամանակ Երեւանի կենտրոնում զոհվել էր 8 ցուցարար եւ Ներքին զորքերի երկու ծառայող: Մարդկանց սպանության համար մինչ այժմ ոչ ոք չի պատժվել:



























