Փետրվարի 27-ին ժամը մոտավորապես  23-ին Սեւաստոպոլի «Բելբեկ» օդանավակայանին են մոտեցել ավելի քան տաս բեռնատարներ ու մի քանի զրահամեքենա՝ ռազմական ավտոտեսուչների ու ռուսաստանցի զինվորականների ուղեկցությամբ:

Նրանք պնդում են, որ ժամանել են, «որպեսզի թույլ չտան զինյալների ժամանում», հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ վկայակոչելով Սեւաստոպոլի կոմպետենտ ռազմական աղբյուրները:

Հաղորդվում է, որ ներկայումս զինվորականները շրջափակել են օդանավակայանը ու սպասում են հետագա հրահանգների: «Բելբեկ» օդանավակայանում է տեղակայված մարտավարական ավիացիայի սեւաստոպոլյան բրիգադը, որը ռազմական հերթապահություն է իրականացնում: