Հայաստանի խորհրդարանը պետք է աշխատանքային նոր ռեժիմի անցնի: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Ըստ նրա՝ նիստերը պետք է կայանան եռօրյա նստաշրջաններով՝ քառօրյաների փոխարեն: Մյուս կողմից՝ նիստերը պետք է կայանան ոչ թե երկու շաբաթը մեկ անգամ, այլ՝ շաբաթը մեկ: «Այդ ռեժիմն ավելի ռիթմիկ է ու տրամադրում է ավելի բովանդակային աշխատանքի: Մենք այդպես աշխատում էինք 1992-ից ի վեր, մինչեւ 2004-05 թթ»,-հայտարարել է Հակոբյանը:
Ըստ նրա՝ խմբակցությունը համապատասխան օրինագիծը կներկայացնի խորհրդարանի քննարկմանը ու ակնկալում է իր գործընկերների աջակցությունը:




























