Ուկրաինան կարելի է համեմատել 1992-93 թվականների Վրաստանի հետ, երբ այդ երկրում քաղաքացիական պատերազմ էր ընթանում եւ բացարձակապես սխալ է համեմատել Հայաստանի հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանում չկա եւ 1991-ին եւս չի եղել այնպես, որ ինչ-որ շրջան առանձնանա եւ չճանաչի կենտրոնական իշխանությունը: «Մեզ մոտ չի եղել, որ մի շրջանից մարդկանց տեղափոխեն մեկ այլ շրջան, որ նրանք իրար ճնշեն: Վրաստանում նման բան եղել է քաղաքացիական պատերազմի ժամանակ»,-նշել է Իսկանդարյանը:
Քաղաքագետն ընդգծել է, որ Ուկրաինայի դեպքում՝ չափազանց կարեւոր է հակամարտության տարածքային եւ կրոնական ու մշակութային բաղադրիչը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am