Փետրվարի 26-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայերի կողմից զինադադարի խախտման արդյունքում մահացել է կրտսեր սերժանտ Քերեմ Շահին օղլու Նոխբալաեւը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են հրադադարի պահպանման ռեժիմին եւ պատասխան գործողությունների են դիմում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,-ասված է հաղորդագրության մեջ: