Մարտի  1 հարցերով հանձնաժողովի վերաբերյալ քննարկումներին պետք է Տեր-Պետրոսյանի ներկայությունը: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ «ՕԵԿ» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա նկատել է, որ Տեր-Պետրոսյանին հրավիրել է նաեւ նախորդ պատգամավորական հանձնաժողովը, որը ստեղծվել էր 2008-ի հունիսին, սակայն վերջինս հրավերը չէր ընդունել:

«Գագիկ Ջհանգիրյանն ասել էր՝ գնամ համոզեմ ու խնդրեմ, որ գա, որ կարողանանք նրան հարցեր տալ: Ինձ թվում է՝ դա միայն կօգնի հետաքննությանը»,-ասել է Մարգարյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը արդեն երկրորդ անգամ է հանդես գալիս մարտի մեկի դեպքերի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: