«Արմենալ» ընկերությունն արձագանքելն է մամուլում տարածված տեղեկություններին, ըստ որի, «Ռուսալ Արմենալ» ընկերությունը պատրաստվում է Հրազդանի կիրճում՝ ձեռնարկության տարածքում, արդյունաբերական թափոնների գերեզմանոց ստեղծել, որ նախատեսված է 10 տարվա համար եւ կզբաղեցնի 3300 քմ մակերեսով բաց տեղամաս։

Այս առնչությամբ, «Արմենալ»-ի հաղորդագրության մեջ ասվում է.

«1. Տեղամասը ստեղծվում է համապատասխան ՀՀ բնապահպանական օրենսդրության բոլոր պահանջների, եւ նրա նախագիծը, մշակված «ATMS Solutions» մասնագիտացված կազմակերպության կողմից, համաձայնեցվում է լիազորված պետական մարմինների հետ:

2. Ստեղծվող տեղամասը գտնվելու է հենց գործարանի տարածքում, այլ ոչ Հրազդան գետի կիրճում,

3. Այդ տեղամասը ունենալու է 3 300 քմ մակերես, այսինքն ոչ թե դառնալու է «թափոնների գերեզմանոց», այլ  լինելու է ոչ մեծ մարզահրապարակի չափ:

4. Տեղամասում պահեստավորվող փայլաթիթեղի գլանման արտադրության թափոնները, որի ընթացքում չեն օգտագործվում թունավոր նյութեր, այստեղ պետք է գտնվեն ժամանակավոր, մինչեւ նրանց հանրապետական մասնագիտացված պոլիգոն տեղափոխելը»:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ «Ռուսալ Արմենալ» ընկերությունը պատրաստվում է Հրազդանի կիրճում՝ ձեռնարկության տարածքում, արդյունաբերական թափոնների գերեզմանոց ստեղծել։ Այն նախատեսված է 10 տարվա համար եւ կզբաղեցնի 3300 քմ մակերեսով բաց տեղամաս։

Նախագիծը կարող է բնապահպանական լուրջ խնդիրներ առաջացնել, հատկապես որ գործարանը եւ ապագա գերեզմանոցը գտնվում են Արաբկիր վարչական շրջանում։ Գործարանից 500 մ հեռավորության վրա բնակելի գոտին է։ Գերեզմանոցում առաջինից մինչեւ հինգերորդ վտանգավորության աստիճանի թափոններ են պահվելու, մասնավորապես՝ բանեցված սնդիկային լամպեր ու սնդիկային ջերմաչափեր, կապարե կուտակիչներ, սեւ մետաղի ջարդոն, բրոնզի թափոններ, կարծրացած տարասեռ պլաստմասների խառնուրդների թափոններ եւ այլն։

Բնապահպանները մտավախություն ունեն, որ թափոններից Երեւանի ջուրը կարող է թունավորվել»։

Հրազդան գետի հարակից տարածքում մտադիր են սնդիկային լամպերի եւ ջերմաչափերի թափոններ պահել. «ԷկոԼուր»