Մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունները ապօրինի են, ես դրանց չեմ մասնակցելու: Այս մասին փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վիկտոր Յանուկովիչը՝ Ուկրաինային սահմանակից Դոնի Ռոստով քաղաքում:

«Ինչ վերաբերում է մայիսի 25-ին կայանալիք ընտրություններին, կարծում եմ,որ դրանք ապօրինի են ու ես դրանց չեմ մասնակցելու»,-հայտարարել է նա:

Յանուկովիչն ընդգծել է, որ բոլոր ընտրությունները պետք է տեղի ունենան Ուկրաինայի Սահմանադրության ու օրենքների համաձայն: Նա նաեւ նկատել է, որ միջազգային միջնորդների երաշխիքներն է պահանջում իր ավնտանգության ապահովման ու Ուկրաինա վերադառնալու համար:

Յանուկովիչը նաեւ հաղորդել է, որ հանդիպել է «Բերկուտի» մարտիկների հետ ու ներողություն խնդրել նրանցից: