Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր կոռուպցիոն սկանդալի գործով կալանված ՆԳ նախկին նախարարի որդու, Էկոնոմիկայի նախկին նախարարի որդու, ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի եւ եւս 2 հոգու նկատմամբ դատարանը ստորագրությամբ ազատ արձակման որոշում է կայացրել։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Էրդողանի կողմից նշանակած նոր դատախազներն ու դատավորները կարողացել են ազատ արձակելու հիմնավորում գտնեն «Մեծ կաշառք» գործով բոլոր ձերբակալվածների համար։ Փետրվարի 28-ին դատարանն արդեն որոշում է կայացրել ազատ արձակել հիշյալ գործով կալանքի տակ մնացած վերջին 5 հոգում, որոնց մեջ են ՆԳ եւ Էկոնոմիկայի նախկին նախարարների որդիները եւ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը։
Նշենք, որ 2013-ի դեկտեմբերի 17-ին «Մեծ կաշառք» գործողության ժամանակ ձերբակալվածների նկատմամբ արդեն դեկտեմբերի 21-ին կալանման որոշում էր կայացվել։




























