Ռուսաստանը անուշադրության չի մատնի Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսենովի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքը՝ աջակցել թերակղզում կայունության եւ խաղաղության ապահովմանը: Այս մասին հայտարարել են Կրեմլի աշխատակազմից:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում իշխանափոխությունը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին: Փետրվարի 22-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան նախագահի պաշտոնից հեռացրել է Վիկտոր Յանուկովիչին, փոխել Սահմանադրությունը, իսկ նախագահի լիազորությունները դրել Ալեքսանդր Տուրչինովի վրա: Երկրում նախագահական ընտրությունները նշանակվել են մայիսի 25-ին:
Յանուկովիչը հայտարարել է, որ շարունակում է մնալ Ուկրաինայի օրինական ընտրված նախագահը, իսկ երկրում կան պետական հեղաշրջման բոլոր նշանները: Մոսկվան համարում է, որ Գերագույն Ռադայի որոշումների լեգիտիմությունը կասկածելի է:




























