Վրաստանին խիստ մտահոգում են Ղրիմում տեղի ունեցող գործընթացները: Այդ մասին ասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի՝ Ուկրաինա ռուսական ներխուժման վերաբերյալ հայտարարության մեջ:

«Մենք մտահոգված ենք Ուկրաինայում, Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որոնք տարածաշրջանում լուրջ լարվածության օջախ են դարձել: Ռուսաստանի իշխանությունների որոշումը հավելյալ ռազմական ուժ մտցնել այդ երկիր ակնհայտորեն խախտում է Ուկրաինայի ինքիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտում է հանդիսանում: Այդ որոշումն իրավիճակն էլ ավելի պայթյունավտանգ կդարձնի, որը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ»,- հայտարարել է Գարիբաշվիլինի:

Վարչապետի խոսքով՝ միջազգային հասարակությունը, հատկապես Եվրամիությունն ու ԱՄՆ-ը պետք է բոլոր միջոցներն օգտագործեն, «որպեսզի թույլ չտան Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ոտնահարումը»:

«Ընթացիկ գործընթացներին միջազգային հասարակությունը պետք է անմիջապես արձագանքի, որպեսզի Ռուսաստանը հրաժարվր ուժային գործղություններից»,- ասվում է Իրակլի Գարիբաշվիլիի հայտարարության մեջ:

Վարչապետը եւս մեկ անգամ միասանականությունն է հայտնել ուկարինացիներին ու նրանց որոշմանը կառուցել ժողովրդավարական եվրոպական պետություն, հաղորդում է Գրուզիա Online-ը: