Մարտի 1-ին Կիեւի Գրուշեւսկի  փողոցում, Ուկրաինայի ազգային խորհրդարանական գրադարանի հարեւանությամբ տեղադրել են հուշարձան Սերգեյ Նիգոյանի  հիշատակին: Հուշարձանը տեղադրել են Ալեքսանդր Պիլիպենկոյի նախաձեռնությամբ, հաղորդում է «Aspekty.net»-ը:

Ավելի վաղ հեւնվարի 27-ին Սերգեյ Նիգոյանի մահվան փաստի առթիվ Ուկրաինայի հայերի միությունը արտահերթ ժողով է անցկացրել Ուկրաինայի հայկական համայքների ղեկավարների հետ, որի ընթացքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որը ստորագրել են շրջանային կազմակերպությունների ներկա բոլոր ղեկավարները:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Կիեւ Գրուշեւսկու փողոցում հրազենայիան վնասվածքից զոհվել էր Դնեպրոպետրովսկի շրջանի բնակիչ Սերգեյ Նիգոյանը: Նա Ուկրաինայի քաղաքացի էր, ընտանիքում միակ երեխան:

Ուկրաինացի նկարիչը զոհված Սերգեյ Նիգոյանին նվիրված նկար է ստեղծել (ֆոտո) 

Կիեւից կոմպոզիտորը ստեղծագործությունների նոր շարքը նվիրել է Սերգեյ Նիգոյանին 

Ցանցում հայտնվել է սպանված Սերգեյ Նիգոյանի վերջին հարցազրույցներից մեկը

Կիեւում զոհված Սերգեյ Նիգոյանը սիրում էր Հայաստանը եւ գիտեր հայրենիքի պատմությունը. Պատմում է հայրը