Քաղաքական առաջնորդները հայտարարություններ են անում՝ ելնելով իրենց քաղաքական շահերից ու հետաքրքրություններից եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ի տարբերություն մի շարք հայ քաղաքական գործիչներից չի հեռանում է քաղաքական իրականությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ մեկնաբանելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ:
Ըստ նրա՝ Տեր-Պետրոսյանի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի ուղին դեպի ՄՄ անշրջելի է, արվել է ուկրաինական իրադարձությունների ֆոնին. «Այդ առումով Տեր-Պետրոսյանը խոստովանել ու ճանաչել է առկա քաղաքական իրականությունը»:
Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ «ինչո՞վ է Գագիկ Ծառուկյանը պակաս Բիձինա Իվանիշվիլիից», ապա Մինասյանի կարծիքով՝ դա օրինաչափ հայտարարություն էր. «Լեւոն Տեր-Պետրոսյանը ու ՀԱԿ-ի մի մասը մշտապես փորձում են կապեր հարթել ԲՀԿ հետ, քանի որ այն պատգամավորների քանակությամբ երկրորդն է, երկրորդն է իրական ռեսուրսով եւ միանգամայն հասկանալի է, որ առաջին նախագահը նմանատիպ հաղորդագրություններով փորձում է կապ հաստատել ԲՀԿ հետ: Առավել եւս, որ վերջերս «Բարգավաճ Հայաստանը» փորձում է ցույց տալ, որ ինքը քաղաքական այլընտրանք չէ, այլ կառուցողական ընդդիմություն»:




























