ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մարտի 3-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում:
Զրուցակիցները քննարկել են ճգնաժամն Ուկրաինայում եւ ընդգծել կառուցողական եւ բովանդակալից երկխոսության միջոցով լարվածության պարպման կարեւորությունը, ասվում է ՄԱԿ-ի կայքում:
Բան Կի Մունն ու Լավրովը քննարկել են նաեւ Սիրիայի հարցը:




























