Գիտնականները պարզել են, թե ինչպես է ձեւավորվում ասոցատիվ հիշողությունը հոտերի հանդեպ: Նրանք գտել են նեյրոնների խումբ, որոնք կապում են ուղեղի հոտառական գոտին այն գոտիների հետ, որոնք հիշողությունն են ձեւավորում, եւ այն գոտիների հետ, որոնք պատասխանատում են մտածողության ու գիտակցության համար: Այդ կապն ապահովում է հոտառական տեղեկատվություն, եւ հետագայում հիշողությունը հիշեցնում է մեզ այս կամ այն իրադարձության մասին, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Գործընթացքում հիմնական դեր խաղում են գլխուղեղի կեղեւի գրանուլային բջիջները: Նրանք ապահովում են հոտառական եւ այլ զգայական տեղեկատվության սինթեզը: Ընդ որում գրանուլային բջիջները սինթեզում են նաեւ կենսական կարեւոր տեղեկությունը երկրորդականից:



























