Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին պատկանող Աշտարակ քաղաքում գտնվող կիսակառույց տանը գազի բալոններ հայտնաբերվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 34-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Այդ հոդվածով սահմանվում է առանձնապես խոշոր չափի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձը: Գործի շրջանակներում առայժմ կասկածյալներ չկան: «Տունը փորձն են վնասել, հանցագործները բերել են երկու գազի բալոն եւ դրել են իրար վրա, դրանցից մեկը լիքն է եղել, մեկը՝ բացված: Մի գազի բալոնը վառել են, դրել են մյուսի վրա, որ պայթի, բայց հանգել է»,- հայտնեց մեր աղբյուրը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին պատկանող Աշտարակ քաղաքում գտնվող կիսակառույց տանն մարտի 4-ին, արտակարգ իրավիճակ էր. այնտեղ էին ժամանել բազմաթիվ ոստիկաններ եւ ԱԻՆ աշխատակիցներ: Մարզպետը մեզ հետ զրույցում պարզաբանել էր, որ գազի բալոնները հայտնաբերվել են իր կիսակառույց տանը, որտեղ 4 տարի է՝ շինարարությունը է ընթանում եւ դեռ չի ավարտվել: Իսկ թե ով եւ ինչի համար է տեղադրել գազի բալոնները, Սարգիս Սահակյանն ասել էր, որ երեւի փորձել են վառել:




























