Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի շեշտերը խոսում են այն մասին, որ նա քայլեր չի ձեռնարկելու, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ երկրում կայության վրա: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նա ընդգծել է, որ ընդդիմությունը չպետք է շահարկի մարտի 1-ի հարցը՝ դիվիդենտ ստանալու, այլ պետք է պայքարի կոնկրետ թերությունների հետ: «Ընդդիմությունը չպետք է շահագործի մարտի մեկի հարցը որը արդեն բազմիցս բարձրացվել է՝ դիվիդենտներ ստանալու»,-հավելել է Աճեմյանը:
Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից՝ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը ընդգծել է, որ «մարտի մեկի հարցը չի շահարկվում: Երբ հարցը լուծված չէ, դրան անընդգատ վերադառնում են»: Ըստ նրա՝ երկրի զարգացման համար կարեւոր է եվրոպական ուղին: Նա ընդգծել է, որ կարեւոր է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան: Ի պատասխան այն հարցին, կարող է արդյոք ընդդիմությունը միավորվել երկրորդ նախագահի շուրջ, Թեւան Պողոսյանը նշել է, որ «Ռոբերտ Քոչարյանն առայժմ չկա, կան այլ անձինք, որոնք զբաղվում են դրանով»:
Իրհերթին ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը հնարավոր է համարում երկրորդ նախագահի շուրջ ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան:




























