2014-ից ի վեր Հայաստանն արտահանել է 7500 տոննա թարմ միրգ ու բանջարեղեն: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին է հայտարարել Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Ըստ նրա՝ դա մոտ երեք անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Չնայած վաղ ամիսներին՝ հանրապետությունից արտահանվել է ոչ միայն բանջարեղեն, այլեւ՝ միրգ:

Մակարյանը հիշեցրել է, որ ամբողջ 2013-ի ընթացքում Հայաստանից արտահանվել է 64,5 հազար թարմ միրգ ու բանջարեղեն, ինչը երկու անգամ ավել է  2012-ի ցուցանիշից: