ՌԴ քննչական մարմինները Ուկրաինական «Աջ հատված» շարժման առաջնորդ Դմիտրի Յարոշի նկատմամբ քրեական գործ են հարուցել ՔՕ երկու հոդվածներով՝ ծայրահեղականության ու ահաբեկչության հրապարակային կոչեր:

Հետաքննությունը Յարոշին միջազգային հետախուզում հայտարարելու մասին որոշում է կայացրել, ինչպես նաեւ մտադիր է միջնորդություն ներկայացնել՝ նրա հեռակա կալանավորման համար:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվում, մարտի 3-ին Ռուսաստանի ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել Յարոշի նկատմամբ՝ ահաբեկչական ու ծայրահեղական կոչերի համար:

Ռուսաստանում գործ են հարուցել Ուկրաինայի «Աջ հատվածի» առաջնորդ Յարոշի նկատմամբ