Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ղրիմը պետք է մնա Ուկրաինայի կազմում, սակայն կարող է ինքնավարությունից ավելին բարձր կարգավիճակ ստանալ:
Associated Press-ի հետ հարցազրույցում Յացենյուկը հայտնել է, որ կարող է ստեղծվել օպերատիվ խումբ՝ քննարկելու համար, թե Ղրիմը հավելյալ ինչ ինքնավարություն կարող է ստանալ:
Նա հերքել է այն տեղեկությունը, թե Ուկրաինան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ ֆինանսական օգնության փոխարեն հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու վերաբերյալ: «Դա ճիշտ չէ: Մենք ոչ մի բանակցություն չենք վարում ԱՄՆ-ի կառավարության հետ՝ որեւէ զինված ուժի վերաբերյալ», - հայտնել է նա:



























