Մեծ Բրիտանիան կսառեցնի բյուջետային միջոցները ծախսելու մեջ կասկածվող Ուկրաինայի 18 քաղաքացիների ակտիվները: Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը՝ Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մենք կսառեցնենք Եմ բոլոր երկրներում Ուկրաինայի 18 քաղաքացների ակտիվները, որոնք կասկածվում են երկրի բյուջետային միջոցները ծախսելու մեջ»,-խոստացել է Օսբորնը: Մանրամասները նա չի նշել:
Հիշեցնենք, որ այսօր Եվրամիությունը հրապարակել է ուկրաինացի պաշտոնյաների ցանկը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն: Խոսքը նաեւ միջոցները սառեցնելու մասին էր: Ցուցակում 18 անուն կա:
ԵՄ-ն հրապարակել է պատժամիջոցների ենթակա ուկրաինացիների ցուցակը




























