Ղրիմի Գերագույն խորհուրդը Ղրիմի կարգավիճակը որոշելու համար մարտի 16-ին հանրաքվե անցկացնելու որոշում է ընդունել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիեւը:

Ըստ նրա՝ հանրաքվեում երկու հարց կդրվի, որոնցից մեկը ՌԴ-ին միանալն է:

«Հանրաքվեի առաջին հարցն է՝ կողմ եք  արդյոք ՌԴ-ի կազմ Ղրիմի մտնելուն՝ որպես Դաշնության միավոր, եւ երկրորդը ՝ կողմ եք արդյոք Ղրիմի 1992թ. Սահմանադրության վերականգնմանը», - ասել է Թեմիրգալիեւը, հայտնում է «ՊրեսսՕրգ»-ը: 

Հիշեցնենք, որ ըստ Ղրիմի 1992թ. Սահմանադրության՝ Ղրիմի Հանրապետությունը մտնում է Ուկրաինա պետության կազմում եւ դրա հետ իր հարաբերությունները որոշում է պայմանագրի եւ համաձայնագրերի հիմքով: