Ղրիմի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը կկայացվի թերակղզում հանրաքվեի արդյունքում: Այս մասին լրագրողներին է հայտնել ԱՊՀ հարցերով Պետդումայի պրոֆիլային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:

«Պետդումայի բոլոր խմբակցությունները կողմ են Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը: Սակայն հասկանում ենք ղրիմցիներին, թե ինչու են նրանք նման հարցերը հանրաքվեի դնում»,-ասել է նա:

«Ելնելով հանրաքվեի արդյունքներից՝ կկայացնենք Ռուսաստանի վերջնական որոշումը՝ կապված այդ հարցի հետ»,-ընդգծել է Սլուցկին, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: