ԱՄՆ-ի մասնագետները գենետիկորեն մոդիֆիկացված բրնձի նոր տեսակ են ստեղծել, որը աճում է  նաեւ երաշտի պայմաններում եւ աղակալած ցանքատարածքներում, գրված է New Sсientist շաբաթաթերթում:

ՄԱԿ-ի մասնագետների  հաշվարկներով՝ ամեն տարի աշխարհում երաշտի հետեւանքով 13 մլրդ դոլարի բրինձ է ոչնչանում: Եվս մեկ միլիարդին համարժեք բերք է փչանում ցանքատարածությունների աղակալման պատճառով: 

Այժմ առաջադեմ լաբորատորիաներում գիտնականները բրնձի առավել կայուն տեսակներ ստեղծելու ուղղությամբ են աշխատում: Քալիֆորնիացի մասնագետները նման բրնձի ստեղծման համար գարու, ջրկոտեմի եւ հողային մանրէներից մեկի գեներ են օգտագործել:

Վերջին երկու տարում անցկացված փորձնական ցանքսը ցույց է տվել, որ բերքը  12% - 42% ավելի է ստացվում, քան համանման պայմաններում աճեցված սովորական բրինձը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: