Մոսկվայի Բասմաննի դատարանը քննում է ուկրաինական «Աջ հատվածի» առաջնորդ Դմիտրի Յարոշի կալանավորման վերաբերյալ ռուս քննիչների միջնորդությունը, որին միջազգային հետախուզում է հայտարարված՝ ահաբեկչության կոչերի համար: 

Դատարանի ներկայացուցիչը նշել է, որ քանի որ Յարոշը ՌԴ տարածքից դուրս է, դատական նիստը կանցկացվի հեռակա կարգով: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ավելի վաղ Ռուսաստանի ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել «Աջ հատվածի» առաջնորդ Դմիտրի Յարոշի նկատմամբ՝ ահաբեկչական ու ծայրահեղական գործողությունների կոչերի համար:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին հայտնի է դարձել, որ Յարոշը մտադիր է դնել իր թեկնածությունը Ուկրաինայի նախագահական ընտրություններում:

«Աջ հատվածի» առաջնորդ Յարոշը որոշել է առաջադրվել նախագահական ընտրություններում