Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք Մայդան եւ արյունահեղություն չի ցանկացել: Այս մասին մարտի 7-ին հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի անդամ Զոյա Թադեւոսյանը: Ըստ նրա՝ Տեր-Պետրոսյանը հիանալի գիտնական է եւ քաղաքական գործիչ, նա երբեք չի ցանկացել, որպեսզի նույնիսկ մեկ կաթիլ արյուն թափվի: Ըստ նրա՝ դրա ապացույցն է 1998թ. իշխանությունից նրա խաղաղ հեռանալը եւ մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում վերջին ելույթը, որի ժամանակ նա հայտարարել էր, թե քաղաքական փոփոխությունները պետք է անարյուն լինեն:
Այս տեսակետին համամիտ է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը: «Նա չի ցանկանում թույլ տալ, որպեսզի երկրում թեկուզ մի մարդու վտանգ սպառնա», - ընդգծել է Բոստանջյանը: Խոսելով Ուկրաինայում իրադարձությունների հնարավոր տնտեսական հետեւանքների մասին՝ Բոստանջյանը նշել է, որ առայժմ պետք չէ ուղղակի փոխազդեցություն սպասել, նման ինչ-որ բանի մասին կարելի է խոսել միայն եթե ճգնաժամային դրությունը ձգձգվի:




























