Արժույթի միջազգային հիմնադրամը դեռ չի հստակեցրել  Ուկրաինայի ֆինանսական պահանջները: Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, այդ նպատակով հանրապետությունում են գտնվում ԱՄՀ փորձագետները խումբը:

ԱՄՀ եվրոպական դեպարտամնետի տնօրեն Ռեզա Մոգադամը վերադառնալով Կիեւից, հայտարարեց, որ ուկրաինական կառավարության հետ բանակցությունները շարունակվում են:

«Ինձ հաճելիորեն զարմացրել է իշխանություների վճռականությունը տնտեսական բարեփոխումներ անցկացնել»,- հայտարարել է Մոգադամը:

«Ավելի վաղ վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարեց, որ Ուկրաինան ապահովել է 15 մլրդ միջազգային ֆինանսական աջակցություն, իսկ առաջին 2 մլրդ-ը Կիեւը պետք է ստանա կարճ ժամկետներում: Սակայն, ինչպես հաղորդել են տեղեկացված աղբյուրները, Եվրամիության, ԱՄՆ-ի ու ԱՄՀ-ի կողմից ֆինանսավորումը դեռ պետք է հաստատվի»,- նշում է թերթը՝ հիշեցնելով, որ Ուկրաինան երկու անգամ չի կարողացել ԱՄՀ-ից գումար ստանալ՝ հրաժարվելով մի շարք տնտեսական բարեփոխումներից: