Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողովը հաստատել է  ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ երիտասարդի ինքնությունը։

NEWS.am-ի թղթակցին հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը հայտնեց, որ գերի ընկած երիտասարդը Տավուշի մարզի Վերին Կարմրաղբյուր գյուղի  1991թ. ծնվ.  բնակիչ Արսեն Անանի Խոջոյանն է։

«Երեկվանից կորած երիտասարդի որոնումներ էին ընթանում։ Նրա գերի ընկնելու հանգամանքները ճշտվում են», - նշել է Արմեն Կապրիելյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքացիական անձ Արսեն Խոջոյանին  ադրբեջանական կողմը գերի էր վերցրել Թովուզի շրջանում։