Ռուսաստանը պատրաստ է Արեւմուտքի հետ երկխոսության՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիներ գտնելու համար։ Բայց Ռուսաստանը չի հանդուրժի իրեն ուկրաինական հակամարտող կողմերից մեկում ներկայացնելու փորձերը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք բաց ենք մեր արտասահմանյան գործընկերների հետ ազնիվ, իրավահավասար, անկողմնակալ  երկխոսության  համար, որպեսզի ուկրաինական կողմին ճգնաժամից դուրս բերելու ուղիներ գտնենք», - ասել է Լավրովը մարտի 8-ի մամուլի ասուլիսում։

Բայց «երկխոսությունը պետք է ազնիվ, գործընկերային լինի՝ առանց կողմերից մեկի կողմը դասելու փորձերի, ինչը փորձում են անել մեր որոշ գործընկերներ», հայտարարել է նա, փոխանցում է «Ռիա Նովոստին»։

«Ճգնաժամը մեր ձեռքի գործը չէ, ավելին, այն ստեղծվել է ի հեճուկս մեր բազմաթիվ նախազգուշացումների։ Այն ստեղծվել է արհեստականորեն՝ զուտ աշխարհաքաղաքական դրդապատճառներով»,- նշել է նախարարը։