Ուկրաինայի արեւելյան մարզերում իրավիճակն ապակայունացնում, հանրաքվեի անցկացում են պահանջում ու ռուսական դրոշներ են կախում առավելապես այլ պետության քաղաքացիներ: Այս մասին Դոնեցկում հայտարարել է ՈւԴԱՌ-ի առաջնորդ Վիտալի Կլիչկոն:

«Այսօր Ուկրաինայի արեւելյան մարզերում հանրաքվե պահանջում են այլ երկրի քաղաքացիներ: Նման պահանջով հանդես գալ նրանք կարող են միայն իրենց երկրում՝ Ռուսաստանում: Ուկրաինացիները իրենք կորոշեն, թե ինչպես ապրեն ու ինչ երկիր կառուցեն: Կարծում եմ, որ, մասնավորապես, Դոնբասում կայունացման համար հարկավոր է թույլ չտալ այդ «տուրիստների» մուտքը Ուկրաինա: Քաղաքական տիտուշկաների համար սահմանը պետք է փակել»,-հայտարարել է նա:

Կլիչկոն նաեւ ընդգծել է, որ Դոնբասի բանկիչների մեծ մասը այսօր կողմ են միասնական ու անկախ Ուկրաինային հաղորդում է ЛІГА –ն՝ վկայակոչելով ՈւԴԱՌ-ի մամուլի ծառայությունը: