Սերբիան սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Այս մասին հայտարարել է Սերբիայի ԱԳ նախարար Իվան Մկրկիչը՝ մարտի 10-ին Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք լիովին կողմ ենք մադրիդյան սկզբունքներին»,-ընդգծել է Սերբիայի արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ըստ Նալբանդյանի՝ հանդիպման ժամանակ կողմերը նույնակարծիք են եղել, որ հակամրտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկված դրույթների ու սկզբունքների հիման վրա:

Ի պատասխան, արդյոք Ուկրաինայի հարցը քննարկվում է ՀԱՊԿ շրջանակներում եւ ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում, ինչպես նաեւ, թե քննարկման դեպքում ինչպիսին կլնի Հայաստանի դիրքորոշումը, Նալբանդյանը նկատել է, որ գերադասում է չխոսել այդ հարցի շուրջ: Ըստ նրա՝ ՀԱՊԿ շրջանակներում քննարկվում են բազմաթիվ հարցեր եւ երբ այդ թեմային նվիրված քննրակումներ լինեն, այդ ժամանակ էլ կարելի է խոսել դրանց մասին: