Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է գնումների համար նախատեսված էլեկտրոնային քրատերի նոր համակարգի գործարկման մասին: Ըստ նրա՝ նման քարտերի օգտագործումը թույլ կտա ավելի արդյունավետ կերպով պայքարել մաքսանենգության դեմ:

Ըստ նրա՝ նոր քարտերը ընդունելու են ոչ բոլոր խանութները, այլ միայն մի քանի առեւտրային ցանցեր, որոնք պատկանում են պետությանը: Մադուրոն կարծում է, որ դա միանգամից մի քանի խնդիր կլուծի, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: