Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդն ու Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահող Ավստրաիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցը ուղեւորվում են Կիեւ՝ հանդիպելու իշխանություններին: Այս մասին հաղորդել են Եվրոպայի խորհրիդ մամուլի ծառայությունում:
Հաղորդագրության համաձայն՝ մարտի 10-ին նրանք ծրագրում են հանդիպել նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին ու վարչապետ Արսենի Յացենյուկին, ինչպես նաեւ այլ պաշտոնյաների, փոխանցում է ЛІГА-ն:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը շարունակի Ուկրաինա ներխուժելու հարցում իրավիճակի էսկալացիան, ԵՄ-ն ստիպված կլինի անցնել վերջինիս դեմ պատժամիջոցների հաջորդ մակարդակին:
Գերմանիայի արտգործնախարար. ԵՄ-ն կարող է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները



























