«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արդեն վաղուց ընդդիմություն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Ըստ նրա՝ կա պարզ սկզբունք. «Նա, ով իշխանություն չէ՝ ընդդիմություն է, անկախ նրանից, թե ինչպես է իրեն կոչում»:

Ի պատասխան այն դիտարկմանը, որ հենց ԲՀԿ-ն չի շտապում իրեն ընդդիմություն կոչել՝ գերադասելով այլընտրանք մնալ, Զուրաբյանն ընդգծել է. «ՀԱԿ-ի համար կարեւոր են նրանց գործողությունները, իսկ ԲՀԿ քայլերը, համագործակցության շրջանակներում, լիովին բավարարում են մեզ»:

Պատգամավորը նաեւ հաղորդել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իրեն ու ՀԱԿ-ի մյուս ներկայացուցիչներին հրավիրել է ժողովի: