ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երբեք չի թերագնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը՝ «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:

Այնուամենայնիվ, առաջնորդների ճիշտ գնահատականը, ըստ նրա՝ «դեռեւս չի նշանակում միջոցների առկայություն՝ նրանց վատ վարքը դադարեցնելու»: Նախկին դեսպանը համաձայն չէ այն մտքի հետ, որ «ռեստարտը» պատճառ է հանդիսացել, որպեսզի ռուս առաջնորդը իրեն ավելի ագրեսիվ պահի: Նա նշել է, որ այդ գաղափարը սխալ է մեկնաբանվում լրատվամիջոցներում: Այն նախատեսված է եղել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելուն եւ դրանք նոր դինամիկայի շրջանակներում շարունակելուն: