Ղրիմը գրավելու ծրագիրը Ռուսաստանը դեռեւս մի քանի տարի առաջ էր մշակել  եւ միայն համար պահի էր սպասում: Այս մասին մարտի 10-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն: 

Ըստ նրա` ներկայումս Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի քայլերը հարված են հասցնում ռուս եւ ուկրաինացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը:  Անդրադառնալով Ուկրաինայում ճգնաժամի վերաբերյալ Արեւմուտքի դիրքորոշմանը` Բոժկոն նշել է, որ  ամեն ինչ դեռ առջեւում է: Ալեքսանդր Բոժկոն նաեւ բոլոր երկրների ղեկավարներին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ զենքի փոխարեն բոլոր հարցերը լուծել խոսքի միջոցով: Խոսելով  հետխորհրդային տարածքում իր ռազմավարական գործընկերների հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին`   Բոժկոն նշել է. «Ռուսաստանը Բելառուսին եւ Ղազախստանին կարող է վերաբերվել ինչպես կամենա, նույնը վերաբերում է նաեւ Հայաստանին»: