ՎՏԲ (Արմենիա) բանկի պրոցեսինգային կենտրոնում թերությունը գրեթե լիովին լուծվել է: Այս մասին այսօր լրարողներին է հաղորդել բանկի օպերացիոն բաժնի տնօրեն Արմեն Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ խափանումը տեղի է ունեցել մարտի 4-ին: Մարտի հինգի առավոտից ՎՏԲ տերմինալներից օգտվողներն ու քարտապանները կարող էին գումարը ստանալ բանկի մասնաճյուղերից: Մարտի  6-ից բանկոմատների աշխատանքը գործել է թոշակառուների համար, մրտի յոթից՝ մյուս բոլոր բաժանորդների:

Սարգսյանը նշել է, որ խափանման պատճառները ճշտվում են, սակայն հիմնական ծառայությունները արդեն գործում են: Նա նշել է, որ մարտի 4 – 7 տուժել են միայն քարտային օպերացիաները: Բանկային տվյալների ոչ մի արտահոսք էլ տեղի չի ունեցել: «Տվյալները չեն վնասվել, սակայն ամեն դեպքում դրա համար եւս միջոցներ կա, ամբողջ ինֆորմացիան պահպանվում է»,-ընդգծել է Սարգսյանը:

Նա հերքել է լուրերն այն մասին, որ միջադեպը կապված է ընկերության «մայր» բանկի հետ, առավել եւս՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի:

Նշենք, որ Հայաստանում կա մոտ 540 հազար թոշակառու, որոնցից ՎՏԲ (Արմենիա)-ն սպասարկում է 70 հազարին: Բանկն ունի 137 բանկոմատներ: