Հայաստանի համար ՄՄ-ին անդամակցելը շահավետ է եւ դրան միանալը, առաջին հերթին ուղղված է երկրի անվտանգությունն ապահովելուն: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը:

Ըստ նրա՝ ՄՄ-ին անդամակցելու հարցում Հայաստանի քայլերում շտապողականություն չի նկատվում, ամեն ինչ ըստ պլանի է ընթանում: «Շատ դժվար է տարանջատել տնտեական բաղկացուցիչը ռազմականից կամ քաղաքականից: Ցավոք, բացի Հայաստանից, մյուս երկրները չեն երաշխավորում Հայաստանի անվտանգությունը»,-ընդգծել է Հարությունյանը, հիշեցնելով, որ երկու հարյուր տարիների ընթացքում Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են այս կամ այն ձեւաչափում: Քաղաքագետը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի քաղքական ղեկավարությանը հաջողվում է համատեղել  ՄՄ-ին ինտեգրվելը ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու հետ: «Դա շատ ճիշտ մոտեցում է»,-եզրափակել է Հարությունյանը: