Հայաստանի վաստակավոր դատական կատարածուների համար պետք է մեդալ սահմանել: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ խորհրդարանի այսօրվա նիստին: Ըստ նրա՝ պրիստավները, որոնք հեշտ աշխատանք չեն տանում՝ բազմաթիվ տարիների մաքուր խղճով աշխատելով: Նրանք պետության կողմից ճանաչվելու իրավունք ունեն:
«Մեդալի արտաքին տեսքն ու դրա շնորհման կարգը կհաստատի արդարադատության նախարարը: Հիմքերը նույնն են, ինչմյուս գերատեսչական մեդալների դեպքում»,-հայտարարել է նախարարը:
Իր հերթին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը պոպուլյար չէ ոչ թե իր աշխատանքի բնույթով, այլ ղեկավարի պատճառով: «Բոլորը նրան ճանաչում են որպես «Քեթրինի Միհրան» ու գործարար, այլ ոչ թե որպես ԴԱՀԿ ղեկավար Միհրանի…անգամ ազգանունը չեմ հիշում: Չունեւոր մարդկանց հանում են իրենց տներից, իսկ ով մեջք ունի, նրանց վախենում են մոտենալ, տարիներ շարունակ ձգձգում են դատարանների որոշումների կատարումը: Ահա ձեզ պատճառներ»,-ասել է Փաշինյանը:



























