Նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնական հայտարարությունը, որով նա մարտի 11-ին հանդես  է եկել Դոնի Ռոստովում, միանշանակ գնահատվում են որպես սադրանք, որն ուղղված է սատարելու Ուկրաինայի Արեւելայն շրջաններում ու Ղրիմի ԻՀ-ում ազգային խտրականությանն ու անջատողական տրամադրություններին: Այս մասին հաղորդում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

«Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը ուշադրություն է դարձնում քաղաքացիական կոնֆլիկտի պայմաններում նման հայտարարությունների ոչ ադեկվատությանն ու անթույլատրելիությանը: Իր ելույթի ժամանակ Յանուկովիչը կոչ է արել Ուկրաինայի ԶՈւ զինվորներին ու սպաներին չկատարել գործող ղեկավարների հրամանները»,-ասվում է հաղորդագրությունում:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցված Յանուկովիչի դեմ՝ պաշտոնի չարաշահման ու Մայդանում ակտիվիստների զանգվածային սպանության համար: Այս մասին հաղորդում է ЛІГА-ն:

Յանուկովիչ. Ուկրաինայի իշխանություններն ուզում են բանակը դնել Բանդերայի դրոշի ներքո եւ քաղաքացիական պատերազմ հրահրել