Կապված Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ Ղրիմում անցկացվելիք հանրաքվեի հետ՝ թերակղզու օդային տարածքը փակվելու է: Այս մասին Twitter-ում գրել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենովը:

«Ելնելով անվտանգության նկատառումներից՝ Ղրիմի օդային տարածքը հանրաքվեի անցկացման ընթացքում փակվելու է »,-հայտարարել է նա՝ չնշելով կոնկրետ ժամկետներ:

Նշենք, որ մարտի 11-ին չեղյալ էին հայտարարվել քաղավիացիայի չվերթերը Կիեւից Սիմֆերոպոլ եւ հակառակը: