ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մարտի 14-ին կհանդիպեն Լոնդոնում եւ կքննարկեն Ուկրաինայի իրավիճակը: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հայտարարել է ինքը՝ Քերրին, հանդես գալով ԱՄՆ Սենատում, հաղորդում է AFP-ն:
«Մենք ԱԳ նախարար Լավրովին եւ նրա միջոցով նախագահ Պուտինին որոշակի տարբերակներ կառաջարկենք, հույս ունենալով, որ մենք կկարողանանք առաջ ընթանալու ուղիներ գտնել»,-հայտարարել է Քերրին:



























