Ուկրաինայի Գերագույն Ռադայում մարտի 13-ին կկայանա Ուկրաինայի Ազգային գվարդիայի հայեցակարգի մանրամասն շնորհանդեսը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
«Խորհրդարանում դիտարկման ենք դնում շատ կարեւոր օրենք, որի շուրջ բոլորն են աշխատել: Օրենքը չաարդիական է ու անհրաժեշտ ներկայիս իրավիճակի համատեքստում: Վաղը եւեթ նախապատրաստված ծրագրի համաձայն՝ կսկսենք Ուկրաինայի Ազգային գվարդիայի մոբիլիզացիան: 20 հազար ուկրաինացիներ կարճ ժամանակահատվածում կկարողանան համալրել Ազգային գվարդիայի հատուկ պահեստազորը»,-հայտարարել է նախարարը:
Ավակովի խոսքով՝ երկրի զինկոմիսարիատներում մոբիլիզացվելու ցանկություն է հայտնել 50 հազար մարդ:
«Ազգային գվարդիայի ստեղծումը երկրի համար այսօր շատ կարեւոր է՝ որպես պատասխան երկիրը դրսից ապակայունացնելու փորձի: Սա ոչ միայն մարդկանց մոբիլիզացիա է, այլեւ՝ ոգու»,-ընդգծել է Ավակովը:



























