ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել գաղտնազերծել կտտանքների ներքո հարցաքննությունների վերաբերյալ ԿՀՎ զեկույցը, որը վարչության ու սենատորների միջեւ կոնֆլիկտի պատճառ է դարձել:

Ըստ որում, Օբաման ընդգծել է, որ տվյալ պահին ոչ ինքն անձամբ, ոչ էլ Սպիտակ տունը հնարավոր չեն համարում միջամտել ԿՀՎ ու սենատորների աշխատանքին, որոնք զբաղվում են հարցաքննությունների ծրագրի սեփական հետաքննությամբ, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

Հիշեցնենք, որ սենատորների ու ԿՀՎ միջեւ սկանդալը բորբոքվել էր գործակալների՝ հետախուզության սենատական կոմիտեի աշխատանքին ենթադրաբար միջամտելու պատճառով:

ԿՀՎ-ին մեղադրել են ԱՄՆ-ի Կոնգրեսի աշխատակիցների համակարգիչները կոտրելու մեջ